Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ավստրալիայի բաց առաջնության յոթակի հաղթող

Ավստրալիայի բաց առաջնության յոթակի հաղթող
29.01.2019 | 04:49

Ավարտվեց մեծ թենիսի Australian Open-ի մրցաշարը: Եզրափակչում մրցեցին սերբ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի Ռաֆայել Նադալը: Այս անգամ սերբ թենիսիստն անհամեմատ ուժեղ է եղել և երեք սեթում տանելով վստահ հաղթանակ (6:3, 6:2, 6:3)՝ տիրացել պատվավոր գավաթին: Հավելենք, որ այս հաղթանակով Ջոկովիչը դարձավ Ավստրալիայի բաց առաջնության յոթակի հաղթող:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ